Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փաստացի արդեն ոչ մի կառույց չի հերքում, որ ռուսական զորքը շտապ մեկնել է Սյունիք։ Ռուստամ Մուրադովն ինքն է անձամբ վերջին բանակցությունը վարում ադրբեջանական կողմի հետ, ինչի արդյունքից էլ կախված կլինեն գիշերվա գործողությունները։
Քանի որ ամեն մի տեղեկություն էմոցիոնալ է ընդունվում հատկապես զինվոր ունեցողների կողմից, ասեմ, որ մերոնք թշնամու շրջափակման մեջ չեն, պետք չէ ավելորդ խուճապի մեջ ընկնել, դա միայն վնասելու է ձեր որդիների ծառայությանը։
Զերծ մնալով գաղտնիքի բացահայտումից' ասեմ միայն այն, ինչը չեն թաքցնում պաշտոնական աղբյուրները։ Եթե թշնամին այնուամենայնիվ չնահանջի, ծանր կլինի իր համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը