13 05 2021

Սա «Լելե Թեփեն» չի, որ վայնասուն դնեք. հա, կարո՞ղ ա Շենգավիթն էլ է մռայլ համայնք. Միհրդատ Մադաթյան

Սա «Լելե Թեփեն» չի, որ վայնասուն դնեք. հա, կարո՞ղ ա Շենգավիթն էլ է մռայլ համայնք. Միհրդատ Մադաթյան

Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ «Իշխանասարի» հետ կապված միջադեպի մասով կասեմ հետևյալը։ Նման միջադեպը սպասելի էր և կանխատեսելի՝ մանավանդ հիմա։ Ինչու՞։ Մայիսի 9-ից հետո տրված հետհաշվարկով, Ալիևը հասկացավ, որ շուտով Հայաստանում տեղի է ունենալու անխուսափելի իշխանափոխություն և Հայաստանի Հանրապետության ղեկին է հայտնվելու մի մարդ, ումից նա ՍԱՐՍԱՓՈւՄ Է՝ Ռոբերտ Քոչարյանը։ Սարսափելը այս իրավիճակի էմոցիոնալ մասն է։ Ալիևը հասկանում է, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո, ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ այլևս ՎԵՐԱՆԱԼՈւ Է և իրեն չի հաջողվելու որևե հաջողություն ունենալ Սյունիքում, այնպես, ինչպես ունեցավ Արցախում։ Հայաստանը դառնալու է լիարժեք պաշտպանված սահմաններով, սուվերեն պետություն, որը լիակատար պատասխանատու է լինելու իր սահմանների և ԲՈԼՈՐ քաղաքացիների համար... Իհարկե սա Ալիևի համար տրագիկ և ոչ ձեռնատու տարբերակ է և նա փորձում է այս ազգադավ իշխանություններին մնացած 38 օրերի ընթացքում, հնարավորինս մեծ կտորներ զավթել անպաշտպան Հայաստանից։

Ի՞նչ են անում այսօրվա իշխանությունները... Ի պատասխան նրա, որ այսօր աշխարհում միայն Ալիևն ու Էրդողանն են պաշտպանում այս իշխանություններին, փորձում են խաղալ ադրբեջանական խաղ՝ ստյոպիկսաֆարյանների բերանով հերքում են եղած միջադեպը... անվանում են սա՝ «նախկինների կազմակերպած մեդիատեռոր»... «ՈՂՋՈւՆՎԱԾ» ծաղրածու գնելսարգսյանի բերանով ինչ որ հայհոյանքներ են հնչեցնում... անդրանիկքոչարյանին ուղարկում են ինչ-որ 3 դասարանի մակարդակի հիմար բացատրություններ տալու՝ «անպաշտպան բարձրունքի մասին»... Մի խոսքով՝ ՍՏՈւՄ ԵՆ... Ստում են այնպես, ինչպես ստել են միշտ... Ստում են այնպես ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ... Ստում են արծրունհովհաննիսյանական ստով...

Վերջում ուզում եմ Ձեր թույլտվությամբ, ներողություն խնդրելով ցիտել Գնել Սարգսյանին՝ «ովքեր ասում են, որ Սյունիքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել ՉԱԹԼԱԽ են․․․», և որպես շարունակություն, ցիտել Նիլոլ Փաշինյանին՝ «Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր»։ Նիկոլ Փաշինյանին՝ «ՉԱԹԼԱԽ» ես չեմ անվանել, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ՝ Գնել Սարգսյանը...

Հա, չմոռանամ մի ուրիշ ՔՊ պարծանք, Սոս Ջանիբեկյանին։ Նա էլ գրել է՝ «ՊԱՍՏՈՐԵՆ լիքը մարդկանց հետ, որ էշ էշ կռիվ էի տալիս, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, եթե հերքում ա էդ լուրերը հաստատ մեզնից շատ բան գիտի, պարզվում ա տենց չի, ԵՍ ԷԼ ԷՇԻ ՄԵԿՆ ԵՄ ԷԼԻ ...» (տառասխալներն իրենն են...)։ Հաստատում եմ՝ ՓԱՍՏՈՐԵՆ ԷՇԻ ՄԵԿՆ ԵՍ... Ու ՈՉ ՄԻԱՅՆ ԴՈւ... Ու մի անհանգստացեք, սա «Լելե Թեփեն» չի, որ վայնասուն դնեք... Հա, կարո՞ղ ա Շենգավիթն էլ է մռայլ համայնք...

#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ - #ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ Սյունիքը ադրբեջանցուն հանձնելու, շակալների նման վայրահաչ տալու և շարունակաբար և լկտիաբար ստելու համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ