09 05 2021

Պարտություն բերածներին պետք է քշենք ու կառուցենք այն Հայաստանը, որը երազում էին մեր տղաները. Գեղամ Նազարյան



Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Աբգար Նազարյանի հայրը, քաղաքագետ՝ Գեղամ Նազարյանը ևս մասնակցում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։

Ազատության հրապարակում դիմելով ներկաներին, նա ասաց, որ իր որդին՝ 5 հազար ընկերների հետ, Արցախի պատերազմում չի պարտվել։

«Այսօր՝ մայիսի 9-ին, ես պիտի զանգեի Հադրութ ու շնորհավորեի Աբգարիս, ասեի՝ շնորհավոր, ու հարցնեի՝ ինչպե՞ս օրը նշեցիք, ինքն էլ իր բնավորության համաձայն՝ ասեր՝ նորմալ։ Ինձ նման հազարավոր ծնողներ այսօր պիտի զանգեին իրենց որդիներին ու շնորհավորեին։ Հարյուրավորներ էլ պետք է գնային Շուշի, Հադրութ, Ջրական, Արայի լեռ ու տեսնեին իրենց որդիներին, շնորհավորեին։ Այս տականքները եկան խլեցին Շուշին, Հադրութը, մեր հաղթանակն ու այդ տղերքին, բայց մեր տղերքը տեսան հաղթանակն իրենց աչքերում»,- նշեց Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով՝եկել է վերջին փուլը, մենք ուս ուսի տված պետք է երկիրը մաքրենք չարքից, որպեսզի մենք մեր տղերքի շիրիմներին ասենք, որ մենք շարունակեցինք ձեր գործը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ