09 05 2021

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համագործակցության հռչակագիրը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համագործակցության հռչակագիրը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության «Հայաստան» անունը կրող դաշինքի համագործակցության հռչակագիրը:

Ստորև ներկայացնում ենք նրա խոսքը.

«Մեր մասին

«Հայաստան» դաշինքը քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անհատ  գորիծիչների միավորում է: Այն ձևավորվել է հանուն ՀՀ-ի, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության և բարեկցության: Դաշինքի ձևավորումը թելադրված է 2020-ի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, պետականությանը նետված սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ: Դաշինքն  առաջնորդվում է գիտակցությամբ, որ միայն համատեղ ջանքերով և միասնական լինելով է հնարավոր լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները: Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվության պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետության փլուզումը, ձևավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան:

Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձևավորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից կծառայի ազգային պետական շահերին,  կիրականացնբի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի տնտեսության զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար:

Անցյալի մասին

Մենք կարևորում ենք երկրի զարգացման վերջին 30 տարիների հակասական փուլերի բաց և անկեղծ արձանագրումը: Հաստատկամ ենք բացթողումներից խոսելու, անցյալից դասեր քաղելու, ապագայի նոր էջ բացելու հարցոերում: Ամենաբարդ փուլերում մեզ հաջողվել է պահպանել անկախ Հայաստանը որպես աշխարհի բոլոր հայերի ազգային պետություն, արձանագրել միասնական նպատակներ ու հաջողություններ, քայլել աշխարհին համընթաց, տարածաշրջանում դառնալ գործուն դերակատար, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում հավասարակշռություն պահպանել:

Բոլոր իշխանությունների օրոք եղել են հաջողություններ և բացթողումներ, ձեռքբերումներ և սխալներ: Այնուամենայնիվ մեր պետությունը շարունակել է իր ընթացքը՝ լինելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամուր խարիսխ: 2018-ին երկրի ընթացքը խաթարվեց, արմատական փոփոխությունների, արդար երկիր կառուցելու խոստմամբ իշխանության եկած քաղաքական ուժը դրսևորելով հանցավոր անպատասխանտվություն և պետական կառավարման համակարգը կազմալուծելու օրակարգեր սպասարկելու, հասարակական քաղաքական մթնոլորտը թունավորելու իր հետևողական քայլերով ոչ միայն չկատարեց հանրությանը տված խոստումները, այլև երկիրը ներքաշեց խպատերազմի մեջ՝ զոհելով հազարավոր երիտասարդների, կորցնելով Արցախի մեծ մասը, թուլացնելով մեր պետականության հիմքերը, վտանգելով մեր ընդհանուր ապագան:

Արցախ

Արցախի Հանրախպետության հետ տեղի ունեցածը և շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, խաթարում են երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատվությունն ու կյանքի իրավունքը: Անարդարացի  ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ: Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգմնաը ինքնորոշման իրավունքի հիման վրա և Արցախ-Հայաստան երաշխավորված գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը:

Դաշինքը մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես հետամուտ  է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն  ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետևանքները մեղմելու  աշխատանքներին: Այն է՝ գերիների վերադարձ, զոհվածների ու անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ և այլ կարևոր հարցեր:

Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խոսափել, եթե անհեռատես և  անպատասխանատու քայլերի հետևանքով բանակցությունները չմտնեին փակուղի: Պատերազմը, դրան նախորդող  ու հաջոդրող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական:

Մեր հանձնառությունը

Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից,  բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան:

Մենք բացառում ենք մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը, իշխանության ամբարտավանությունը, ամբոխավարական գործելաոճը, արդարադատության խոչնդոտումը, հասարակության մեր ներքին բաժանարար  գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը, սոցիալական բևեռացումը, սոցիալական բևեռացումը, ինչպես նաև հանրային  կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ