«Մենք մշտապես կարծիք ունենք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միանան, որպեսզի կարողանանք այս ազգադավ իշխանություններին վռնդել: Բայց միասնականությունը պետք է իր մեջ պարունակի նաև նույն սկզբունքները, նույն նպատակին հասնելու գաղափար: Ես համոզված չեմ, որ Հանրապետության առաջին նախագահն իր գործողություններում անկեղծ է, որ միասին բոլոր նախագահները դուրս գան մեկ դաշինքվ և մասնակցեն ընտրություններին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը