Ցավալի է, որ ցայսօր կառավարությունը չի կարողացել հաշվետվություն տալ հիմնադրամից 107 միլիոն դալարի կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ, Հայաստան հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։
«Զավեշտի է նմանվում արդեն, որ վեց ամիս է չկա հաշվետվություն և միջազգային աուդիտը ևս չի ընդունել այդ գումարի ծախսագրումը և փաստացի այդ գումարը կախված է օդում։ Ըստ տարածված տարբեր լուրերի գումարի բավական մեծ մասը կանխիկացվել է»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը