ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին, գրում է The Hill-ը։ Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ծանուցման մեջ հավաստիացրել է, որ Ադրբեջանին նման օգնությունը «չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։
Ըստ պարբերականի՝ հայ համայնքը դատապարտել է Բայդենի վարչակազմի այս որոշումը՝ այն որակելով դավաճանություն: Հիշեցնենք, «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը