Մեդիապորտ տելեգրամյան ալիքը գրում է․
«Բոլորի համար հստակ է մի բան. Հայաստանում Ղարաբաղի հանձման հետ կապված չեղավ բունտի հզոր ալիք, և այդ ալիքը չսրբեց տարավ Փաշինյանին և իր թիմին մի պարզ պատճառով. 20 տարի Հայաստանում սորոսական և այլ ֆոնդերը քարոզել էին Ղարաբաղի և Հայաստանի պատմության դեմ։ Նրանք Հայաստանի բնակչությունը պառակտել էին և բաժանել էին ըստ դասակարգերի. Աղքատների և ապահովվածների միջև արհեստական բաժանում էին ստեղծել։
Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական աջակիցներն այն քաղաքների և գյուղերի աղքատ բնակիչներն են, որոնք ունեն հացի խնդիր և հեռու են Ադրբեջանի սահմանից։ Նրանց արժեքներում կարևոր տեղ չի զբաղեցնում Արցախը և նմանատիպ հարցեր ... Այդ մարդիկ բավարարվում են Ն. Փաշինյանի «արդարության», «լավ կյանքի» մասին խոստումներով։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը` նման քարոզներով և ընտրությամբ հեշտությամբ կործանվում է պետությունը»,- ասել էՌազմական լրագրող և վերլուծաբան Ռոստիսլավ Ժուռավլյովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը