ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանն հարց ուղեց՝ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր երկրում ստեղծված մթնոլորտի պատճառով ցանկացել են արտագաղթել։ Ներկաների մեծ մասը ձեռք բարձրացրեց։
«Խնդիրն այն մթնոլորտի մեջ է, որը երկրում կա, և արտագաղթի դեմ պայքարելու լավագույն ձևը այդ մթոնոլրտի փոփոխությունն է։ Եթե մնա ամեն ինչ նույնը, լավ մասնագետը, այս ամենը սրտին մոտ ընդունող մարդիկ դժվար են այստեղ հարմարվում, թողնելու են գնան։ Եվ միշտ այդպես է լինում, եթե մի միջավայրում մարդու համար զզվելի է, անընդհատ լարվածություն է, անընդհատ մտահոգությունների մեջ մարդ մտածում է՝ ապագան ո՞նց է լինելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, Հայաստանում այսօր անորոշությունը չափից շատ է․ «Երկրում այս մթնոլորտի փոփոխությունը հնարավոր չէ, եթե երկրում իշխանափոխություն տեղի չունենա։ Փոխել իշխանությունը, փոխել երկրում մթնոլորտը, հավատ ներշնչել մեր ժողովրդին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը