29 04 2021

Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան

Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի սկզբին կայցելի Երևան ու Բաքու, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Առկա պայմանավորվածություններին համապատասխան՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, շփումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությա հարցերի լայն շրջանակ», - ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ ուշադրության կենտրոնում կլինի ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ