26 04 2021

Թուրքիան ընդդիմադիր օրենսդիրների նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում․ Հայ դատի Կենտրոնական Խորհուրդ

Թուրքիան ընդդիմադիր օրենսդիրների նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում․ Հայ դատի Կենտրոնական Խորհուրդ

Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումները։ Հայտարարությունում ասվում է․

 

«Թուրքիան, չնայած միջազգային դատապարտումներին,  ընդդիմադիր օրենսդիրների նկատմամբ իրականացնում է քրեական հետապնդում:

Այսօր Թուրքիայում մեկնարկել է թվով 108 քաղաքական գործիչների դատավարություն: Նրանց մեղսագրվում են 29 տարբեր քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, ահաբեկչության քարոզչություն տարածելը և թուրքական պետության դեմ բռնություն հրահրելը: Մեղադրող կողմը պահանջում է ընդհանուր առմամբ 19,680 տարվա բանտարկություն, մեղադրյալներից 38-ի համար՝ ցմահ ազատազրկում:

 

Մենք անհանգստությամբ ենք հետևում Թուրքիայում ընթացող վերջին զարգացումներին, որոնք
վերաբերում են ընտրված քաղաքական գործիչների նկատմամբ համակարգային բռնաճնշումներին և HDP-ի դեմ քաղաքական դրդապատճառներով գործերին:

Թուրքիայի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել 108 անձանց, այդ թվում` HDP-ի առաջատար ներկայացուցիչներին: 2014-ի հոկտեմբերին HDP-ն կոչ էր անում աջակցել Քոբանիի համար ժողովրդական օրինական բողոքներին: Հիմա, տարիներ անց, նրանք մեղադրվում են բողոքների ընթացքում բռնությունների համար, և, ելնելով դրանից՝ ահաբեկչության մեջ: Այդ ժամանակ մարդիկ ամենուր բողոքում էին ընդդեմ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակման և վերջինիս՝ թուրքական ռեժիմի կողմից շարունակական աջակցության: Տարիներ շարունակ HDP-ն կոչ է անում խորհրդարանական հետաքննություն անցկացնել` լույս սփռելու համար, թե ինչն է հանգեցրել բռնություններին, բայց նախագահ Էրդողանի իշխող կուսակցությունը մշտապես մերժում է այդ առաջարկը:

Մենք վճռականորեն դեմ ենք օրենքի գերակայության հանդեպ այս բռնությանը: Ժողովրդավարական կարգերում անընդունելի չէ ընտրված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել այնպիսի իրադարձությունների համար, որոնց հետաքննությունն ակտիվորեն խոչընդոտվում է:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում HDP-ին, քանի որ վերջինս դիմագրավում է համակարգված բռնաճնշման։ Ավելին, մենք պնդում ենք, որ ի աջակցություն Քոբանիի բողոքի ակցիաները չեն կարող քրեականացվել: Աշխարհում միլիոնավոր մարդիկ բարոյական հիմքերով դեմ են «Իսլամական պետությանը», իսկ մենք դեմ ենք Քոբանիի շուրջ բողոքը քրեականացնելու Էրդողանի քաղաքականությանը: Ինչպես հայտարարել է HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը.
«Այն, ինչն իրականում կործանում է Էրդողանին, ոչ թե դաժանորեն սպանված մեր ժողովուրդն է, այլ «Իսլամական պետության» պարտությունը Քոբանիում»։

HDP-ն Թուրքիայի Խորհրդարանում միակ կուսակցությունն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է անում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ