23 04 2021

Ես գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան



Հիմա փորձելու են իր դեմ աշխատեցնել թեզը, որ Քոչարյանը մարտնչող է, և եթե գա իշխանության պատերազմ կհրահրի: Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո իր անելիքներին:

 «Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ իշխանության շուրջ գտնվող որոշ կերպարներ հնչեցնում են նման կարծիքներ: Ես ընդամենը կհիշեցնեմ, որ իմ պաշտոնավարման 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները:

Այն ժամանակ, երբ 1998-ին եղավ իշխանափոխություն, հրաժարական տալուց առաջին նախագահն ասաց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս: Ես վստահ եմ, որ ինքն անկեղծ այդպես էր մտածում, բայց եղավ ճիշտ հակառակը: Մենք ունեցանք ամենից խաղաղ 10 տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերն ունեցանք հակառակորդի կողմից շփման գծում: Հիմա ես գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Նաև բարեկեցիկ կյանք: Այդ 10 տարիների ընթացքում եւս ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ