16 04 2021

Կտեսնեք, որ շատ լուռ է լինելու մեր գործունեությունը. Հայկ Չոբանյանը՝ առաջիկա անելիքների մասին



Բարձր տեխնոլոգիաների ոլորտը բացառիկ ոլորտ է, որտեղ մենք մի փոքր պարծենալու տեղ ունենք, դրանով մենք շնորհակալ ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Անվտանգության խորհուրդը հրապարկել է գաղտնազերծված փաստաթուղթ, ըստ որի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի նիստում չի զեկուցել պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, նախարարն ասաց. «Սկզբունքորեն ես գտնում եմ, որ կան թեմաներ մեր ոլորտում և մասնավորապես անվտանգային թեմաները, կարող եմ նաև մասնավորացնել մեր պարագայում ռազմարդյունաբերական թեմաները, դրանք պետք է լինեն բացարձակ փակ թեմաներ: Երկրի անվտանգությանը վերաբերող ցանկացար տեղեկատվություն իրավուքն չունի հրապարակվելու, առավել ևս քննարկման առարկա դառնալու: Տեղեկատվական գրագիտության և մշակույթի մակարդակը մեզ մոտ էապես պետք է բարձրացնենք, եթե ուզում ենք իսկապես հաղթել մեր թշնամուն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ