12 04 2021

Սերժ Սարգսյանը 2018-ի պատասխանն էլ շատ շուտով կտա․ Արմեն Աշոտյան



Երբ ամենասկզբում Նիկոլը հայտարարեց, որ պետք է Ապրիլյան պատերազմի հետ կապված հանձնաժողով ստեղծել, մենք այդ ժամանակ ասացինք, որ ուզում է դամոկլյան սուր կախել Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի վրա. այդ հանձնաժողովը պետք է դառնար գործիք Նիկոլի քաղաքական հետապնդումների շրջանակներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք ասում էինք, որ այդ հանձնաժողովը փուչիկ կառույց է լինելու, այդ հանձնաժողովի նպատակները կեղտոտ են: րա նպատակը ոչ միայն Սերժ Սարգսյանին, Բակո Սահամյանին, բարձրաստիճան զինվորականներին քաղաքական ճնշման տակ պահելն է, այլ նաև ապրիլյանի հաղթանակը կասկածի տակ դնելն էր, որ գալիք պատերազմից առաջ մեզ թուլացնեն: Որ ասեն՝ դե էն էլ ենք կրվել, էս էլ ենք կրվել, հավասարության նշան դնեն»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ի վերջո, իրենք չգտան որևէ տվյալ, որը կարող էր ապացուցել իրենց զարհուրելի ստերը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ