10 04 2021

Հարգելի քննադատներ, ո՞ւր եք, աո՜ւ․ Կարեն Վրթանեսյան

Հարգելի քննադատներ, ո՞ւր եք, աո՜ւ․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ ընդդիմությունը ցույցեր ու երթեր էր անում, կառավարություն ու ԱԺ էր շրջափակում, շատերն էին իրենց քննադատում, թե բավականաչափ վճռական չեն գործում։ Շատերը նույնիսկ ասում էին, թե «Տասնյոթն օգնում են Նիկոլին մնալ աթոռին, որովհետև անվճռական են, որովհետև ժողովուրդն իրենցից զզվում է»։

Ընդհանուր տպավորություն էր ստեղծվում, որ եթե «Տասնյոթը», իբր, «ժողովրդին չշեղեր իսկական պայքարից», ապա ինչ-որ Վճռական Ընդդիմադիրներ™ մեկ-երկու ու Նիկոլի հարցերը կլուծեն։

Արդեն մոտ 15-20 օր է «Տասնյոթը» դադարեցրել են ակտիվ գործողությունները։

Բաղրամյանը փակողների երեսին թռնողներից և ոչ ոք դեռ որևէ Վճռական Քայլ™ չի արել։

Հարգելի քննադատներ, ո՞ւր եք։ Աո՜ւ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ