05 04 2021

Ինչո՞ւ են խաղաղասիրության կոչերը մեզ պարտադրվում, երբ մեզ են սպառնում ոչնչացնել․ Անի Սամսոնյան



Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում դեմ եմ պարզունակ մոտեցումներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Այս հարցին պետք է մոտենալ հավասարակշռված ու հանդարտ՝ առանց պարզունակ մոտեցումների և դուրս գալով «Թուրքիան մեր թշնամին է» կամ «մեր թշնամին չէ» պատկերացումներից: Մենք ունենք արտաքին և ներքին անվտանգության լուրջ խնդիրներ: Մեր հարաբերությունները չենք կարողանում նորմալ կարգավորել մեր բարեկամ երկրների հետ, ուր մնաց՝ հակառակորդ երկրների հետ: Թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ Թուրքիան հեռտորաբանությամբ ամեն օր մեզ սպառնում են: Այդ պայմաններում խոսել խաղաղասիրության մասին...», - լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ