31 03 2021

Թերհասների համար նախատեսված դրախտ․ Անդրանիկ Թևանյան

Թերհասների համար նախատեսված դրախտ․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«88–ի շարժման ժամանակ ասում էին Հայաստանը մենակ «Ջերմուկ» հանքային ջուրը և մոլիբդենը ծախի, արդեն լավ կապրենք։ «Ջերմուկն» ու մոլիբդենն, իրոք, ծախեցին, բայց դրա արդյունքում եզակի մարդիկ սկսեցին լավ ապրել։ Նույնիսկ շատ լավ ապրել։
 
Հիմա էլ գերագույն «գելխեղդն» իրեն հավատացողների ականջներից «լապշա» է կախում, թե բա հեսա ջուրն ու պղինձը ծախելու ենք և լավ ապրենք։ Ուզածն էլ այն է, որ չբողոքեն երբ Հայաստանի մի մասը հանձնում է թուրքին։ Կարևորը կոմունիկացիաները բացվեն, որ ծծմբաթթուն կարողանա տանել դուրս, էնտեղից էլ էժան խառը կանաչին ու լոլիկը բերի։
Նյուվասյուկիզմը նոր բարձունքներ է նվաճում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ