30 03 2021

Ադրբեջանցիք սպառվել էին․ Կոնստանտին Տեր-Նակալյանը թվեր է ներկայացնում

Ադրբեջանցիք սպառվել էին․ Կոնստանտին Տեր-Նակալյանը թվեր է ներկայացնում

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նոր Սամսոնյանի հետ էի խոսում, թեմաներից մեկը դրդեց, որ ձեզ հետաքրքիր վիճակագրություն տամ:

Ուրեմն, օրեր առաջ մեր գյումրեցի Արթուրը Գևորգյան մի հետաքրքիր հղում տվեց՝ Ադրբեջանում մահացածության վիճակագրության վերաբերյալ: Շատ սիրողական հաշվարկները թույլ են տալիս եզրակացնել, որ պատերազմում հակառակորդի զոհերը եղել են 12-15000, սա իր հերթին ենթադրում է, որ դրանից 2-3 անգամ ավելի մեծ թիվ են կազմում վիրավորները, որնց կեսը էլ շարք չի վերադառնա:

Կրկնում եմ, շատ սիրողական է հաշվարկը, բայց փաստ է, որ 2020 թվականին մոտ 20000ով ավելի շատ ադրբեջանցի է մահացել, քան 2019ին, իսկ 2021ի հունվարին՝ մոտ 2000ով ավելի շատ, քան 2020ի հունվարին: Դեռ հարց է, թե էդ թվերի մեջ որ մասն են կազմում կորոնայից մահացածների թաքցված մասը, ճտպ-ների հնարավոր աճը այլն, բայց ոնց էլ հաշվում ես, մեկ է, մի 10-12000 անհասկանալի մահեր են մնում, գումարած պաշտոնապես ընդունված մոտ 3000 թիվը:

Էս նշանակում է, որ ամենևին չափազանցեցված չէ մեր այն պնդումը, որ պատերազմի երկարելու դեպքում ադրբեջանը կարող էր ջախջախիչ պարտություն կրեր, որովհետև էս թվերը ևս վկայում են այն մասին, որ ադրբեջանցիք սպառվել էին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ