25 03 2021

Էկոնոմիկայի նախարարի գրառումը հերթական անհեթեթությունն է․ ես կարեկցում եմ նրան․ տնտեսագետ

Էկոնոմիկայի նախարարի գրառումը հերթական անհեթեթությունն է․ ես կարեկցում եմ նրան․ տնտեսագետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառումը հերթական անհեթեթությունն է։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով նախարարի այսօրվա գրառմանը։

Նշենք, որ Քերոբյանն իր էջում գրել է․ «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։

Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։

«Ես կարեկցում եմ այս մարդուն, նա միգուցե մաքուր սրտով է ցանկանում խոսել, բարձրաձայնել ինչ-որ բաներ, բայց ամբողջ խնդիրրն է այն,է որ մասնագիտական առումով մենք գործ ունենք զրոական սուբյեկտի հետ, որի պարագայում ինչ-որ գրում է, այդ ստատուսը ուղղված ՀՀ սուտասան վարչապետին, որպեսզի նրա մոտ ավելի ներկայանալի լինի»,- ասաց Բոստանջյանը։

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշներին, տնտեսագետը նկատեց, ցանկացած տնտեսության արդյունավետություն կամ վիճակ գնահատում է համախառն ներքին արդյունքով։

«Մենք փաստորեն պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով մասնավորապես համավարակով և պատերազմով, ունենք ՀՆԱ-ի սարսափելի ցածր մակարդակ, այս պարագայում տնտեսական  ակտիվության ցուցանիշ ընդհանրապես գոյություն չունի։ Այս ամենից հասկացողները ընդհանրապես պետք է չխոսեն, եթե խոսում են այդուհանդերձ, նշանակում է, որ այդ մարդը լավագույն դեպքում ընդհանրապես տիրույթից ու մասնգիտությունից բան չի հասկանում»,- նշեց Բոստանջյանը։

Արդյո՞ք կարող է փետրվարի մեկ օր պակաս լինելը ազդել տնտեսության ցուցանիշի վրա հարցը Բոստանջյանը զավեշտ որակեց, հիշեցնելով որ նման դեպք այս իշխանության օրոք եղել է նաև անցյալ տարի, երբ նախարար Հակոբ Արշակյանը փետրվաը 31 օր դարձրեց․ «չկա նման բան և չի կարող լինել»։

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ