24 03 2021

ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում. Ալեն Սիմոնյան

Շատ բարձր մակարդակով քննադատվել է, ես նույնպես այդ մասին խոսել եմ և հիմա էլ եմ ասում, որ բռնությունը՝ մասնավորապես լրագրողների նկատմամբ, անընդունելի է:

Իսկ այն փորձը, որն արվում է՝ ներկայացնելու, զուգահեռներ անցկացնելու նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ, անհաջողության է մատնվելու: Այո՛, իմ գործընկերոջ արձագանքը շատ սխալ էր, բայց միևնույն ժամանակ այդ փորձերը չեն ստացվելու: ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է»,- Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողի վրա հարձակվել և հարվածել էր նախարար Հակոբ Արշակյանը, որն այդպես էլ լրագրողից ներողություն չխնդրեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ