Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է․
«Լրիվ համաձայն եմ Նիկոլի այս հայտարարության հետ։ Սակայն, զավեշտն այն է, որ պատերազմի 18-րդ օրը, այս հայտարարությունն արել է մի մարդ, ում իշխանությանն անվերապահ աջակցություն է հայտնում միայն Թուրքիան։ Իսկ եթե Նիկոլը գիտի, որ թուրքերի վերջնանպատակը հայերի ցեղասպանությունն է, այդ դեպքում ինչպե՞ս է բացատրում, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է, որպեսզի նիկոլանման իշխանությունը փոխվի (տես 2021թ. մարտի 1-ի Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը)։
Հարկ է նշել, որ ՀՀ ում իշխանափոխությանը դեմ են Թուրքիան, սորոսածին կառույցները, և հասարակության՝ կիսագրագետ մի որոշ զանգված։
Թուրքիային Նիկոլն անհրաժեշտ է, որպեսզի ստանա նաև Սյունիքի միջանցքը։ Սա է Նիկոլին իշխանության բերելու առաքելության երրորդ և վերջին կետը։ Մինչև Սյունիքը, կամ միջանցքը չտա՝ Նիկոլն իր կամքով չի հեռանալու (այլապես՝ նրան ուղղակի շարքից կհանեն)։
Իսկ դա նշանակում է, որ հայերի ցեղասպանության, հայրենազրկման, Կովկասից արտաքսման քաղաքականությունը շարունակվում է՝ այլ ձևերով։ Եվ Նիկոլի իշխանությունը՝ այդ ծրագրի ուղիղ կամակատարն է։ 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Նիկոլի ստորագրած հայտարարություններն էլ ձեզ ապացույց։
Ովքեր դեռ չեն պատկերացնում սա, ևս մեկ անգամ կարդացեք նիկոլի ստորագրած կապիտուլյացիաները, նայեք Կովկասի քարտեզին ու խելքի եկեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը