05 07 2024

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրանում 08։00-ից մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 6-ին օրվա առաջին կեսին՝ բոլոր ձայների հաշվարկից հետո։

Նախագահի պաշտոնի համար պայքարում են առողջապահության նախկին նախարար, բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանն ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։ Առաջին փուլում, որն անցկացվել է հունիսի 28-ին, Փեզեշքիանն ու Ջալիլին հավաքել են ձայների 44%-ը և 40%-ը, համապատասխանաբար։

Հաղթելու համար նրանք պետք է հավաքեին 50%-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ