17 03 2021

Ռոբերտ Քոչարյանն է թելադրում և գլխավորում հանրային օրակարգը․ Վահե Եփրիկյան

Ռոբերտ Քոչարյանն է թելադրում և գլխավորում հանրային օրակարգը․ Վահե Եփրիկյան

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անցնող մի քանի օրերը փաստեցին` Ռոբերտ Քոչարյանն է թելադրում և գլխավորում հանրային օրակարգը` դահուկ քշելուց մինչև քաղաքական գործընթացներ։

Այսօր ևս հանրային դիսկուրսը Նախագահի` անցնող 3 ֊ 4 ամիսների ընթացքում հանդիպած անձանց հետ վերքերը բուժելու և երկիրը վերականգնելու պատրաստակամության, ապա նաև Հայաստան Համահայկական Հիմնադրամի վերաբերյալ հայտարարության շուրջ էր, ինչպես նաև` ՔՊ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթի, ինչը վերաբերում է《Մարտի 1》֊ի կոչվող գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանին, բնականաբար, նաև մյուս մեղադրյալներին, այդ թվում` Նախագահ Քոչարյանին, ինչին, սակայն առավել մանրամասն կանդրադառնամ հաջորդիվ։

Վերոհիշյալի մասին մտքերով` երեկոյան եկա տուն, դիտեցի Գևորգ Կոստանյանի, ապա` Ամրամ Մակինյանի հարցազրույցներն ու ինձ բռնեցի մտքի վրա` պետականախույս ճամբարն անկարող է հաշտվել պետականձիգ օրակարգերի հետ, ինչի պատճառով էլ օրվա ընթացքում հրապարակ է նետվել նախ Քոչարյան *Անդոնի շփումը լրագրողների հետ, հետո` Աշոտիկի《բացառիկ》հարցազրույցն, ապա` Պուճուր Հովոյի` Մեհրիբան Ալիևային մեկնաբանությունը. թողնենք սույն երեք թյուրիմացությունների մտավոր ֊ բարոյական արտազատումների բովանդակությունն, ուշադրություն դարձնեք գործող անձանց` մի կողմից Նախագահ Քոչարյանի պրագմատիկ քննադատությունն ու պետության վերակառուցման մասին հայտարարությունը, Կոստանյանի ու Մակինյանի իրավական փայլուն վերլուծությունները, մյուս կողմից` *Անդոն, Աշոտիկ, Պուճուր Հովո` իրենց իմբեցիլային անբարոյականությամբ. սա ոչ այլ ինչ է, քան ծայրահեղությունից ծայրահեղություն, հասկանու՞մ եք` էքս նախագահին ու երկու պրոֆեսիոնալ իրավագետի սույն սնանկությունները հակադրում են *Անդոն, Աշոտիկ ու Պուճուր Հովո, սա տապալում է, սա խելագարության կանխավարկածն է, սա ողբերգություն է յուրաքանչյուր հոմո սափիենսի համար, ով պարտադրված է անցնել այս ծայրահեղությունների միջով։

Հ.Գ. Այո՛, պարոն Նախագա՛հ, Ձեր առաջնորդությամբ և մեր պրոֆեսիոնալիզմով, պետակամետությամբ և հայրենասիրությամբ, բարոյականությամբ և նվիրումով վերակառուցելու ենք, բուժվելու ենք, զարգանալու ենք` վանելով անցենզությունն ու տգիտությունը, ապիկարությունն ու ապիրատությունն, անբարոյականությունն ու դավաճանությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ