Երեկ Նիկոլը ցուցադրական գնաց Գլխավոր շտաբ, որտեղ ոչ մի էական խնդիր չի քննարկվել, Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր չեն քննարկվել, զինվորականներին չի հարցրել, թե ինչու եք պահանջում իմ հրաժարականը, ինչ իրավիճակում է մեր երկիրը հիմա, ինչ վիճակում է մեր բանակը։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Հասարակության մի հատված կա, ինչ տեսնում է, դրանից հետևություն է անում, այսինքն տեսան, որ զինվորականները Նիկոլի գլուխը չջարդեցին, ուրեմն լավ է։ Այդ հանդիպմանը ներկա ցանկացած զինվորականի հարցրեք այսօր, կասեն՝ այո մենք շարունակում ենք պահանջել կառավարության հրաժարականը»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը