«Շատ բան է կախված Արտակ Դավթյանից, բայց ես մեկ բան կարող եմ ասել, որ եթե Նիկոլ Փաշինյանին, այսինքն եթե իր ուժը հերիքի, ինքն ամբողջ բանակը շարունակելու է ջարդել, այնտեղ կլինեն հլու-հնազանդ իմքայլականներ, ինչ-որ փսլնքոտ լակոտներ, և բանակն ինչպես մեկ անգամ ջարդվեց ու մենք պարտություն ունեցանք, 2-րդ անգամ էլի նույնն անելու է: Իսկ կհաջողվի՞ նրան, թե՞ ոչ, դա կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, ով կփոխարինի ԳՇ պետին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը