ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը, որով պահանջում են կառավարության վարչապետի հրաժարականը ասաց, որ չի կարող մեկնաբանել։
Դիտարկմանը, թե ինչու ինքը չի միացել այդ հայտարարությանը, Մակարյանն ասաց. «Առանց որեւէ մեկնաբանության»:
Ինչ վերաբերում է զինվորականների բանակի կողքին լինելուն, Մակարյանն արձագանքեց. «Դուք բոլորդ ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե ոչ: Ուրեմն հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը