03 03 2021

Հայաստանի լինելն ու չլինելը․ Նիկոլն ու Թուրքիան չլինելու կողմնակից են. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի լինելն ու չլինելը․ Նիկոլն ու Թուրքիան չլինելու կողմնակից են. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բաղրամյան պողոտայում վճռվում է Հայաստանի ապագան։ Կլինի՞ այն, թե՞ չի լինի։ Եթե լինի, ապա ինչպիսի՞ն կլինի։

Հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հակամարտությունը, ռուս–թուրքական մրցակցությունը Արցախի խրամատներից տեղափոխվել է Երևանի կենտրոն։

Թուրքիան բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և պահանջում Հայաստանի զինված ուժերի հրամկազմի հրաժարականը։

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրա թուրքերը շատ մեծ խաղադրույք են կատարել, քանզի նման նվեր 1.000 և նույնիսկ 10.000 տարին մեկ կարող է բաժին հասնել որևէ թշնամական երկրի, երբ հակառակ կողմի ղեկավարն ամբողջությամբ պաշտպանում է քո շահերն ու աշխատում սեփական երկրի շահերի դեմ։

Հիմա դիմակները դեն են նետված։ Ամեն ինչ բացահայտ է։ Վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացիներին։ Դեռ պատկանում է։ Ու որպեսզի ՀՀ քաղաքացին չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ