«Հայոց բանակը պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք: Սիրելի հայրենակիցնե՛ր, անընդհատ մոտենում հարցնում եք, թե ի՞նչ է լինելու, ինչի՞ համար գործողության չեք գնում, բայց ձեր այստեղ լինելն արդեն գործողություն է: Ամեն ինչ շատ հստակ է՝ մեր պլան Ա-ն լիարժեք աշխատում է, մենք հետևողական գնալու ենք այս իշխանության հեռացմանը: Պետական ապարատը րոպե-րոպե քայքայվում է: Արդեն կան տեղեկություններ ոստիկանությունից, դատախազությունից, քննչական ծառայությունից, որ մարդիկ հրաժարվում են ծառայել այս խելագարին»,- հանրահավաքի ժամանակ ելույթի իր խոսքում ասաց Իշխան Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը