Պարզվում է դեռևս հոկտեմբերն կեսից՝ պատերազմի ամենաթեժ պահին ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում ինչ-որ ֆեյք է եղել։Այդքան ռեսուրս են այդ ֆեյքի ուղղությամբ ծախսել։ Մինչդեռ հարյուրավոր փաստեր են առկան, որոնոք վկայում են պետական դավաճանության մասին, ունենք պարտությամբ ավարտված պատերազմ, և առաջնահերթությունը բազմաթիվ խնդիրների թողած, մեր ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին, նրանցից բոլորի մասով դատարանը կալանավորումը ոչ իրավաչափ է համարել, իսկ Արա Սաղաթելյանը կալանավորվել է 2 ամսով:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Մելոյանը մանրամանսեր ներկայացրեց կեղծ օգտատիրոջ գործով ձերբակալություններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը