21 02 2021

Հեռացիր կառավարական ամառանոցներից, ոչ թե այն շրջափակիր ոստիկանության զորքերով․ Գեղամ Նազարյան

Հեռացիր կառավարական ամառանոցներից, ոչ թե այն շրջափակիր ոստիկանության զորքերով․ Գեղամ Նազարյան

Երեկ նիկոլն իրեն՝ կառավարական ամառանոցում շրջափակել էր ոստիկանական զորքերովՀարկատուներիս հաշվին ինքն իրեն շրջափակել էր զորքերովքանի որ վախենումսարսափում է նույն այդ հարկատուներից:

նիկոլը կառավարական առանձնատանը ոչ թե իրեն պետք է շրջափակի ոստիկանական զորքերով, այլ պետք է հավաքի իրերը եւ այլ բնակարան տեղափոխվի: Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին: նիկոլն ու աննան պետք է հավաքեն իրենց իրերը եւ հեռանան այնտեղից: Պետական ամառանոցների տարածքը պետք է լքի նաեւ Միրզոյան-Աբաջյան ընտանիքը:

Ընդ որում, սա կապված չէ նրանց հրաժարականի հետ: Նրանք պետք է հեռանան դեռ մինչեւ հրաժարականը, մինչեւ իրենց պաշտոնանկությունը: Այս տարածքը պետք է հանձնվի մեր զինվորին: Պետական ամառանոցների տարածքը՝ 14 շինություններով, մասնագետների պնդմամբ, ամենահարմար վայրն է զինվորների համար ժամանակակից վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:

Ունենք հազարավոր վիրավորներունենք բազում հաշմանդամներունենք հոգեբանական օգնությանշատ լուրջ եւ բարձրակարգ հոգեբանական օգնության կարիք ունեցող տասնյակ հազարավոր զինվորականներհոգեբանի աջակցության կարիքմ ունեն նաեւ զոհված զինվորների ծնողներըՍա մի հարց էորտեղ պետք է լինի հանրային միասնական պահանջ:

Հիմա վիրավոր զինվորին, հաշմանդամ զինվորին, նրանց ծնողներին անգամ մի տեղականք ստանալու համար քաղաքի մի ծայրից մյուսն են ուղարկում: Սա անթույլատրելի է:

նիկոլ ու աննա, հավաքեք ձեր իրերը եւ հեռացեք: Հեռացեք կամավոր, առանց հանրային ճնշման: Արարատ Միրզոյան եւ Գոհար Աբաջյան, օրինակ ծառայեք այդ ընտանիքին: Հեռացեք ու հայտարարեք, որ հեռանում եք տարածքը զինվորներին հանձնելու, նրանց համար վերականգնողական կենտրոն հիմնելու համար:

Լավ հասկացեքեթե դուք հրաժարվեք այդ քայլիցապա ամենամոտ ապագայումավելի շուտ քան ակնկալում եքզոհված զինվորների ծնողներըվիրավոր զինվորներընրանց ծնողներըմյուս զինվորներն ու նրանց ծնողներըհարազատներըբարեկամներըընկերներըբոլորը գալու են եւ շրջափակեն տարածքըգալու են եւ ձեզ դուրս են հրավիրելու այդ տարածքիցԳալու են եւ այստեղ արդեն ոստիկանական զորքերը ձեզ չեն կարող օգնելքանի որ մենք գալու ենք խաղաղքանի որ մեզ որեւէ մեկը չի կարող արգելել խաղաղ ճանապարհով քաղաքի ամենալավ տարածքը հանձնել մեր վիրավոր զինվորներինՄենք գալու ենքբայց քայլ արեք եւ հեռացեք մինչ մեր գալը:

Իսկ տարածքը վերականգնողական կենտրոնին հանձնելուց առաջ, մենք բոլորս գալու ենք եւ մաքրենք այն մի գեղեցիկ շաբաթ օր, իսկ հոգեւորականներն էլ հատուկ արարողությամբ այն մաքերելու են բոլոր չար ուժերի ներկայությունից եւ ազդեցությունից:

Պետության ամառանոցները՝ պետության պաշտպաններին:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ