20 02 2021

Մի քանի տասնամյակ չի անցնի, երբ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին կհամարեն մեր հայրենիքի կուռքը. Ուրցաձորի գյուղապետ



Այս իշխանությունները չեն կարողանում կառավարել եւ պետք է օրինական ճանապարհով հեռանան. ինձ որպես քաղաքացի, չի բավարարում իրենց կառավարման ոճը, ձեւը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ArmLur.am-ի   հետ զրույցում նշել է Ուրցաձորի համայնքի ղեկավար Ռավիկ Անդրեասյանը:

«Նաեւ ասեմ, որ բանակում բարձիթողի վիճակ է: Մեր զինվորները էս սառնամանիքին առանց նորմալ պայմանների սահմաններն են հսկում:

Այստեղ գտնվելով համարում ենք, որ մեր զոհված երիտասարդների ընտանիքների կողքին ենք: Պետք է նորմալ կառավարիչ գտնենք, որ մեր երկիրը էս օրը չընկնի, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները կզած ման չգան թուրքի առջեւ»,-ասաց նա:

Հարցին, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում, Անդրեասյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ Վազգեն Մանուկյանը ժամանակին բավականին մեծ գործ է արել մեր հայրենիքի համար, բանակի համար: Նա հայոց բանակը ստեղծողներից մեկն է: Կարծում եմ՝ որպես ժամանակավոր թեկնածու հարմար է: Դրանից հետո ժողովուրդը կարծում եմ՝ ճիշտ ընտրություն կանի»:

Դիտարկմանը, թե հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասը կողմ չէ թե ներկաներին, թե նախկինների հետ կապ ունեցողներին, համայնքապետն արձագանքեց. «Էդ ներկան ու անցյալը մտցրել է մի մարդ, ով այսօր կառավարության գլուխն է: Ղալաթ է արել, գլուխը պատին է տվել: Այն ժողովուրդը, որ չունի ներկա,  անցյալ, չունի նաեւ ապագա:

Ես մի կարծիք ունեմ, որ ինչպես Կարեն Դեմիրճյանն է եղել ժողովրդի կուռք, մի քանի տասնամյակ չի անցնի, այն ժամանակ էլ կհամարեն Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին մեր հայրենիքի կուռքը: Թող հիշեն լեւանանիկոլականները, թե ինչ է կատարվել մեր հետ 1990-ականներին: Մոռացե՞լ ենք, որ մոմի լույսի տակ, ուրիշից հագուստ խնդրելով ինչ օրեր անցկացրեցինք: Բոլոր բնակարաններից վառարանների խողովակներ էր դուրս գալիս: Քոչարյանը 300 միլիոնանոց բյուջե ընթունեց Երեւանը, Շուշին ծաղկեցրեց: Հիմա ժողովուրդն էյֆորիայի մեջ է, կգա ժամանակ, էյֆորիան կանցնի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ