16 02 2021

Այժմ վտանգված է ոչ միայն մեր մշակույթը, այլ նաև մեր ինքնությունը. Սամվել Հարոյան



«Դիմում եմ մշակույթի ոլորտի իմ այն ընկերներին, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, և այդ ընթացքում հանրահռչակել ենք հայ մշակույթը՝ ոչ միայն մեր երկրում, հայրենիքում այլ նաև դրսում: Եվ որպեսզի շարունակենք մեր գործունեությունը, դրա համար կարծում եմ՝ պետք է ազատվել այս ապազգային իշխանությունից, որովհետև այժմ վտանգված է ոչ միայն մեր մշակույթը, այլ նաև  մեր ինքնությունը, կրթությունը, գիտությունը, բոլոր ոլորտները: Դրա համար մենք պետք է փետրվարի 20-ին ժամը 15.00-ին հավաքվենք Ազատության հրապարակում, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք, մեր բողոքի ձայնը բարձրացնենք: Ես լինելու եմ հրապարակում և հորդորում եմ բոլորիդ՝ միասին հավաքվել Ազատության հրապարակում»,- իր կոչում նշում է մշակութաբան Սամվել Հարոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ