10 02 2021

Դեռ մեկ շաբաթ առաջ ընդունված օրենքի տեքստը ԱԺ կայքում տեղադրված չէ․ Ռուբեն Մելիքյան

Դեռ մեկ շաբաթ առաջ ընդունված օրենքի տեքստը ԱԺ կայքում տեղադրված չէ․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 

«Ցանկանում էի խորհրդարանի պաշտոնական կայքում ծանոթանալ ուսապարկերի ընդունած՝ «Մարդկանց փակելու համար գրպանային դատավորներ նշանակելու մասին» օրենքի վերջնական տեքստին, բայց պարզվեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ ընդունված օրենքի տեքստը կայքում տեղադրված չէ։ Առկա է միայն առաջին ընթերցմամբ ընդունվածը։

Սկզբից մտածեցի՝ դիտավորություն է, բայց հետո նկատեցի, որ նույն փնթի մոտեցումն առկա է շատ այլ օրինագծերի պարագայում։

 

Մյուս կողմից էլ, ամենևին էական չէ, թե փնթիության արդյունք է, թե չարամտության։ Դրեք կայքում՝ տեսնենք ի վերջո ի՛նչ տեսքով եք ընդունել այս անճոռնի նախագիծը։

ՀԳ. Հիմա «գնդակը» նախագահի դաշտում է։ Հազար ու մի հիմնավորում է ներկայացվել, որ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը։ Կդիմի՞ ՍԴ, թե սովորականի պես խելոք կստորագրի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ