Հոգեբանության մեջ նոր ճյուղ կա, որը կոչվում է ստի հոգեբանություն, որն անձի մասին է, թե սուտասան է, կամ ինչու է սուտ ասում, կամ ինչու ճիշտը չի ասում, բայց ցանկացած բան, ինչ վերաբերում է անձին, կարող ենք բնորոշել նաև խմբինշ: Լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
«Այսօրվա ստի կարգախոսը կարող է դառնալ «հաղթելու ենք» հեշթեգը: Գերագույն սուտը սկսվեց դրանով, երբ անընդհատ ազգին պահում էին այն վիճակում, որ այդ սուտ կարգախոսը մտցում էինք մեր մեջ և այդ «հաղթելու էինք»-ի տակ մարդիկ գնում էին ռազմաճակատ, երբ դրսից գումարներ էին ուղարկում, որովհետև կար հեռանկար, որ հաղթելու ենք: Այդ սուտ տվյալների տրամադրումը սկսվեց հենց առաջին օրվանից, և մենք մինչև հիմա չգիտենք առաջին երեք օրերի ընթացքում քանի՞ զինվոր է զոհվել, երբ մեզ ասում էին, որ ամեն ինչ լավ է գնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը