09 02 2021

Նիկոլն ու իր թիմը հասկացան, որ հասարակությունը կարող է գնալ Ռոբերտ Քոչարյանի հետևից. Արգիշտի Կիվիրյան



Այս իշխանություններն իրականում չունեին ցանկություն գնալու արտահերթ ընտրությունների: Yerevan.Today-ի տաղավարում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ նպատակ՝ տարբեր մախինացիաների ձևով փորձել պահել իշխանությունը, կոնկրետ արտահերթ ընտրությունների մասին իր խոսքն ընդամենը ժամանակ ձգելու ցանկություն էր:

Իքս ժամանակ ձգելով հենց առաջացավ հստակ վտանգ, որովհետև ինքը վտանգ չէր տեսնում արտահերթ ընտրությունների, բայց երբ իր նետած ձեռնոցը բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանը և հստակ հայտարարեց, որ ինքը կգնա ընտրությունների և կկրի, դրանից հետո շուտափույթ կերպով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ուսապարկերը, հրաժարվեցին իրենց այդ թեզից»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ