09 02 2021

Փակե՜ք ալենսիմոնյանների բերանները, չտարածվի գարշահոտ. Վահե Եփրիկյան

Փակե՜ք ալենսիմոնյանների բերանները, չտարածվի գարշահոտ. Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիմոնյան Ալենն ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը, երբ Նախագահ էր, նույնիսկ էդ ժամանակ չի կարողացել ընտրությունները կրի։

Ուզում եմ հիշեցնել՝ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998թ. ֊ին և 2003թ. ֊ին ընտրվել է ՀՀ Նախագահ, միակ Նախագահն է, ով երկու անգամ էլ ընտրվել երկրորդ փուլով, առաջին ընտրությունները չեն էլ բողոքարկվել, այսինքն՝ Քոչարյանը հաղթել ու կրել իշխանությունը բացառապես լեգալ ու լեգիտիմ եղանակով՝ չթողնելով այդ իմաստով գեթ մեկ քննադատության փաստարկ։

Քոչարյանը երբևէ իր իշխանությունը պահելու համար շուրջ մեկ տարի պետությունը չի պահել արտակարգ, ապա՝ ռազմական դրության պայմաններում, երբեք ոստիկանական մահակի օգնությանը չի դիմել, երբեք բունկերներում չի թաքնվել սեփական ժողովրդից, երբեք շանտաժով ու Սահմանադրական կարգի տապալմամբ չի գնացել իշխանազավթման ու երբեք չի կառչել իշխանական աթոռից։

Ալեն Սիմոնյա՛ն, ըստ ՍԴ ֊ի ու ԿԸՀ ֊ի համապատասխան իրավական ուժ ունեցող ակտերի՝ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ զբաղեցրել է ՀՀ Նախագահի պաշտոնը. չլինի՞, թե հետայսու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը ԿԸՀ ֊ից վերցվել և քեզ է տրվել, երեսպաշտ միաբջի՛ջ։

Սիմոնյան Ալենը նաև ասում է՝ կորցրինք մի քանի պատգամավոր, ճի՛շտ է՝ 10.000 քկմ տարածքը, հազարավոր զոհերն իրենց կորուստը չեն, իրենք էս ազգի հետ աղերս չունեն, բայց թվում է միայն Սիմոնյան Ալենին, թե դուրս են եկել ստեղծված վիճակից, միայն առավել խորն են թաղել իրենց սեփական իսկ տականքության ու սրիկայության մեջ։

Փակե՜ք ալենսիմոնյանների բերանները, խցեք դրանք ինչով կամենաք՝ չտարածվի գարշահոտ միտքն առանց այն էլ մեր մահամերձ եթերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ