09 02 2021

Ռուսական «Նիկոլը» և հայկական «Նավալնին». 7 or.am

Ռուսական «Նիկոլը» և հայկական «Նավալնին». 7 or.am

7 or.am-ը գրում է.

 «Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում համեմատեց Նիկոլ Փաշինյանին ու ռուսական Նիկոլին՝ Ալեքսեյ Նավալնուն։ Ըստ ՀՀ 2–րդ նախագահի՝ դրանք նույնատիպ գործիչներ են, ունեն հանրությանը մանիպուլացնելու տաղանդ, պետական կառավարման զրոյական գիտելիքներ, փորձի բացակայություն ու դեստրուկտիվ հատկանիշներ։

Քոչարյանի այս գնահատականների հետ դժվար է չհամաձայնելը։ Ուշագրավն այն է, որ Քոչարյանին էլ շատերը համարում են հայկական Պուտին։ Ասել է թե՝ Ռուսաստանում ու Հայաստանում տեսակների պայքար է։ Քոչարյանի հակաիշխանական դաշտից է կռիվ տալիս, Պուտինը՝ իշխանական դաշտից։ Երկուսն էլ ազգային պետության կոդերի ու ավանդական արժեքների ջատագովներ են։

Նիկոլները բոլոր ժամանակներում էլ պետություն քանդող տեսակ են եղել՝ լինեն դրանք բոլշևիկների կամ այլ փաթեթավորմամբ։

Նավալնին աշխատում է ԱՄՆ–ի ուղղորդմամբ։ Նիկոլն էլ։ Տարբերությունն այն է, որ Նավալնին ուղղակիորեն է աշխատում ամերիկացիների հետ, իսկ Նիկոլը՝ միջնորդավորված՝ «չերեզ» Թուրքիա։

ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի օպերատորը մեր տարածաշրջանում Թուրքիան է, ուստի Հայաստանում գործող բոլոր, այսպես կոչված արևմտամետները կամ իրենց հակառուսական ներկայացնողներն իրականում թուրքամետ են։ Պատահական չէ, որ Նիկոլի իշխանության փայատեր են դարձել սորոսաթուրքական ուժերը, որոնք «թավշյա» օրերին ծպտվել էին «քաղաքացիական հասարակության» հագուստի տակ, հետո մտան խորհրդարան ու գործադիր իշխանություն, իսկ պատերազմից հետո բացահայտորեն դարձել են գերիշխող ուժ։

Նիկոլի ու իր գռզոյատիպ շրջապատի պրոթուրքական քարոզը կապիտուլյացիայի շարունակությունն է։ Հիմա նրանք չեն էլ թաքցնում, որ թուրքական ծրագիր են կյանքի կոչել՝ հանձնելով Արցախը։

Նիկոլներն ու նավալնիները քայքայիչ նշանակություն ունեն և օգտագործվում են որպես գործիք տվյալ պետության թշնամիների կողմից։ Նիկոլի համար Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, Նավալնու համար այդպիսին է Ղրիմը։

Նիկոլների, դրանց գաղափարական հայրեր լևոնտերպետրոսյանների համար Արցախը զարգացման խոչընդոտ է, նավալնիների համար խոչընդոտ է Ղրիմը։

Արևմուտքը սրանց օգտագործում է Ռուսաստանը քանդելու համար։ Հայաստանը ոտատակ է ընկել։ Նիկոլի ֆունկցիան ՌԴ–ի դեմ աշխատելն է՝ Թուրքիայի առաջ Կովկասի դռները բացելու միջոցով։

Եթե Հայաստանում Նիկոլին չքշենք, ապա դա դաժան հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Մենք պետականություն կկորցնենք։ Նիկոլն այլ առաքելություն չունի։ Նրան հենց դրա համար են օգնել գալ իշխանության, ծախել Արցախն ու անցնել Հայաստանին։

Սեպտեմբերին ՌԴ–ում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Նավալնու վրա դրված է ընտրությունները փսորելու, Մոսկվայում «Մարտի 1» սարքելու և ապակայունացում մտցնելու ֆունկցիան։

Արևմուտքը փորձում է Պուտինի իշխանությունը փլուզել, որպեսզի Ռուսաստանի փլուզումը տեխնիկայի հարց դառնա։ Իսկ թե ինչ կլինի այդ դեպքում Հայաստանի հետ, նույնիսկ պողոսներն են հասկանում։

ՌԴ–ում, հասկանալի պատճառներով, շահագրգռված են, որ հայկական Նավալնիի՝ Նիկոլի իշխանությունը տապալվի մինչև սեպտեմբերյան ընտրությունները։ Կրեմլում ունեն հազար ու մի լծակ Նիկոլին վարչապետի աթոռից հեռացնելու, բայց շատ են ուզում, որպեսզի Նիկոլի տապալումը տեղի ունենա մաքուր հայկական սցենարով՝ ներսից՝ հայերի ձեռքերով։ Քանզի այդ դեպքում ՀՀ–ն կկարողանա սուբյեկտայնություն ստանալ ու կռիվ տալ սեփական շահերի համար, ինչը հնարավորություն կտա Ռուսաստանին ավելի վստահ և ուժեղ զգալ իրեն Հարավային Կովկասում։

Մոսկվան ցանկանում է վերականգնել իր արբիտրի դերը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը սեփական «ես»–ն ունենա, այլ ոչ թե աշխարհին ներկայանա Նիկոլի պես փալասի ու թուրքամետ քարոզչի դեմքով։

Հայկական սուբյեկտայնությունը պահելու և պետություն կոչվելու համար հայ ժողովուրդը պետք է վռնդի Նիկոլին, ընդորում՝ մինչև սեպտեմբեր։ Պետք է վերականգնել ՌԴ–ի հետ ունիսոն պատկերը։ Նիկոլ–Նավալնի քայքայիչ և գործակալական զույգը Հայաստանում ու Ռուսաստանում ունի այլընտրաք՝ ի դեմս Քոչարյան–Պուտին տանդեմի։ Այնպես որ ամեն ինչ դեռ հայ ժողովրդի ձեռքերում է։ Հետո կարող է ուշ լինել։ Շատ ուշ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ