ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքների միջև նմանության թեմային։
«Շատ ընդհանուր բան կա` թե՛ փորձի բացակայությունը, թե՛ լկտիությունը, թե, ի դեպ, մարդկանց մանիպուլացնելու տաղանդը։ Դա իսկապես տաղանդ է՝ մարդիկ են, որոնք կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում»,-հայտարարել է Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ նման մարդկանց ի հայտ գալը հակահամակարգային թրենդ է, որը սնվում է համացանցի և սոցցանցերի միջոցով տեղեկատվության ապակենտրոնացմամբ։
«Այս ամենը հակասում է պետական մտածողությանը և, ընդհանուր առմամբ, պետականաստեղծ հիմքի պատկերացումներին։ Ռուսաստանում այդ հիմքն, ի դեպ, շատ ավելի ուժեղ է»,-ավելացրեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը