06 02 2021

Կարելի է ասել, որ Ջալալ Հարությունյանին պատվավոր թոշակի, կամ վճարովի արձակուրդ են ուղարկել․ Վրթանեսյան



«Ջալալ Հարությունյանը ստացել է ռազմական տեսուչի պաշտոն, որը նախկինում իմաստալից էր՝ հնարավորություն էր տալիս երկրի ղեկավարին վերահսկել ԶՈՒ-երը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ջալալ Հարությունյանի՝ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նշանակմանը։

«Այդ պաշտոնը նախկինում նախագահին կից էր, հետո վարչապետին կից պաշտոն էր, որի իմաստն այն էր, որ բանակից անկախ մարդ՝ մասնագիտությամբ զինվորական՝ գեներալ, հնարավորություն էր տալիս երկրի ղեկավարին անկախ վերահսկել Զինված Ուժերը։ Իշխանափոխությունից հետո, սակայն, տեսուչին դարձրեցին ՊՆ-ի ենթակա, ինչը անիմաստ է դարձնում այդ պաշտոնը ու դա դարձավ «պատվավոր թոշակի պես մի բան»։ Տվյալ դեպքում կարելի է ասել, որ Ջալալ Հարությունյանին պատվավոր թոշակի, կամ վճարովի արձակուրդ են ուղարկել։ Թե դրանից ի՞նչ է բխում և արդյոք դրանից հետո ինչ որ բանի մասին կխոսի՞, դա թողնում եմ ձեզ։ Ակնհայտ է, որ արդեն օբյեկտիվ խոսակցություն դժվար լինի»,- ասաց ռազմական փորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ