26 01 2021

Կարող ենք ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար ինչ-որ ընդհանուր հնարավորության վերածել. Զարիֆ



Շնորհավորում եմ Ձեզ և նախագահ Պուտինին, որ վերջ դրեցիք հակամարտությանը Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Մոսկվայում  կայացած հանդիպման ժամանակ:

«Մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ այդ ամենը տեղի էր ունենում մեր հարևանությամբ, սրում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում էին։ Կարծում եմ՝ կարող ենք ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար ինչ-որ ընդհանուր հնարավորության վերածել:

Եվ իմ տարածաշրջանային շրջագայության նպատակներից մեկն այն է, որ մշակվեն այն հնարավորությունները, որոնք բխում են Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի հովանո ներքո ձեռք բերված պայմանավորվածություններից»,- նշել է  Զարիֆը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ