17 01 2021

Միրզոյանը մեղադրանքը հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության․ Մալյան

Միրզոյանը մեղադրանքը հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության․ Մալյան

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թուրքական և ԱԱԾ գործակալ լինելու տեղեկություններին, նշեց․ «ԱԱԾ-ն հերքեց Արարատ Միրզոյանի գործակալ լինելու տեղեկությունը. և խնդիրն այն է, որ կառույցը ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու իրավունք չուներ, մեղմ ասած՝ սա տարօրինակ է և գուցե ԱԱԾ-ի վրա քաղաքական պարտադրանք է եղել»։ Մալյանի խոսքով՝ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է երեկ, ամբողջ գործընթացի ամենագաղտնի փաստաթուղթն է, իսկ նման ձեռագիր փաստաթուղթը գործակալական աշխատանքի կատարելու անցնելու դեպքում պարտադիր է:

«Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի կեղծանունը: Գործակալ լինելու դեպքում կա նաև «բանվորական գործի» թղթապանակ, որը տարբերվում է անձնական փաստաթղթերից, այդտեղ լինում են զեկույցները»,-ասաց նա։

Մալյանի խոսքով՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մոտ առկա թղթապանակից կարելի է նաև ենթադրել, որ այդ զեկույցները ևս կան: Ըստ Մալյանի՝ սա արդեն խայտառակ բացահայտում է հավաքագրում իրականացնող անձի համար, որովհետև հրապարակվել է ամենագաղտնի թուղթը: Մալյանը շեշտեց, որ մեղադրանքը շատ մեծ է և Միրզոյանն այն հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ