Այսպես սահմաններ չեն գծանշվում, ընդամնեը անվտանգության հարց ենք լուծում, համենայն դեպս այդպես են պատասխանում մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից, իսկ թե երկու կողմերը ինչ չափով են մասնակցում, դա թողնում ենք առանց մեկնաբանության: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը: «Մենք բանավոր ըմբռնում եզրույթի տակ մենք ունեցանք նոր վիճահարույց խնդիրներ: Նոր միջտարածքային չհամաձայնեցված վեճեր, որոնք դեռ երկար տարիներ լինելու են, նման հարցերը մեզ շեղելու են կարևոր բանակցային հարցերից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը