04 01 2021

Մոսկվայում հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկում են Բաքու. Միքայել Մինասյան

Մոսկվայում հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկում են Բաքու. Միքայել Մինասյան

Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան ալիքում գրել է․

«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու: Դա արվում է Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման նախաշեմին։ Աբազյանի առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:

Բոլոր նիկոլականներին, այդ թվում նաև այդ ԱԱԾ տնօրենին հիշեցնեմ, որ ձեր իշխանության արդյունքում մենք կորցրել ենք Հայրենիք: Ձեր արկածախնդրության արդյունքում զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից 2 ամիս անց»։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ