«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Այս գիշեր իշխանական «հայտնի» հրոսակներ, այդ հրոսակախմբի ղեկավարի աներորդու հրամանով կոտրել են ընկերոջս, Բաբկեն Հարությունյանի մեքենայի ապակին:
Այս գործողությունն ընդդիմադիր գործչին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելուն միտված անբարոյական քայլ է: Այս դավաճան իշխանությունը ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանը լիարժեք վերադառնա 90-ականներ: Դրա համար մնացել է միայն հոսանքի անջատումներն ու գազի լիարժեք բացակայությունը:
Քաղաքական պայքարը անձնական վիրավորանքների, բռնության ու գույքային վնասների մակարդակի իջեցումը դավաճան նիկոլի կողմից սահմանված նոր կանոններն են: Նախ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ընդդիմության հասցեին հայհոյանք ու բռնություն գործադրում, հետո «շշով» ընդդիմադիրի գույքն են վնասում:
Հարկ եմ համարում հիշեցնել 90-ականներին այսպիսի դեպքերի պատասխան գործողությունները և զգուշացնում եմ իշխանությանը. եթե Սիսակի հանցավոր գործողությունները և Բաբկենի մեքենայի վնասումն օրենքի սահմանված կարգով չստանա անհրաժեշտ գնահատական, ապա կարճ ժամանակ անց մեր պատասխանը լինելու է անհամաչափ:
Պատգամավորներին հորդորում եմ ճղվել մեջտեղից, որպեսզի հնարավորինս շուտ բռնությանն ու վնասարարությանը տրվի ճշգրիտ իրավական գնահատական: Հակառակ դեպքում կհամարեմ այդ գործողությունները թույլատրելի և կանցնեմ գործի...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը