Yerkir.am-ը գրում է.
«Մենք դեկտեմբերի 5-ի հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին իր մոտ է հրավիրել սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին և առաջարկել ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալի պաշտոնը: Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը ոգևորվել է Կ. Գիլոյանի՝ ավելի վաղ ներկայացված ծրագրից և հրճվանքով առաջարկել նրան այդ պաշտոնը:
Հրապարակման մեջ հույս էինք հայտնել նաև, որ Կարեն Գիլոյանը, լինելով պատվախնդիր և արժանիքներ ունեցող անձնավորություն, չի գնա նման արկածախնդրության և մաս չի կազմի հոգեվարքի մեջ գտնվող, իրեն խայտառակած ու բազմաթիվ դավաճանություններով աչքի ընկած Փաշինյանի կառավարությանը: Փաստել էինք նաև, որ այս օրերին կառավարության կազմի մտնող ցանկացած ոք պաշտոնավարելու է թիթեռնիկի կյանքի տևողությունից ոչ ավելի:
Պարզվեց՝ սխալվել էինք: Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ, Փաշինյանի որոշմամբ, Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար: Փաստորեն, Կարեն Գիլոյանը համաձայնել է մաս կազմել հայրենադավների իշխանությանը: Թեկուզև մի քանի օրով:
Կ. Գիլոյանը որոշել է միանալ ոչ թե արժանապատիվ մարդկանց, այլ հայրենավաճառ ստահակաների խունտային: Կարեն Գիլոյանը նաև լքեց, իր իսկ որակմամբ, «Լեռնեցիների օրրան»-ի՝ Ջավախքի պատվախնդիր մարդկանց: Նա որոշեց չպաշտպանել իր հայրենի Ախալքալաքի պատվավոր քաղաքացի, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, հայրենի Ախալցխայի ազնվական հայորդի, մեծանուն մտավորական Գագիկ Գինոսյանին, չմիանալ Փաշինյանի անհապաղ հեռացումը պահանջող ջավախահայ բազմաթիվ այլ արժանավոր գործիչների ծանրագույն մտորումներին:
Ո՛չ:
Կարեն Գիլոյանը որոշեց միանալ Շիշ բռնողին, սրբապիղծ էդուարդաղաջանյաններին, ԼԳԲՏ պրոպագանդիստ արայիկհարությունյաններին, բարոյազուրկ քիսոներին, ալեններին, ստյոպիկսաֆարյաններին, արմանբաբաջանյաններին, հայրենավաճառ սորոսական, արդեն իր կոլեգա-փոխնախարար ժաննաանդրեասյաններին, հոգին վաճառած իր նախարար վահրամդումանյաններին… Անպատվաբեր և ամոթալի այս շարքը երկար կարելի է շարունակել:
Կարեն Գիլոյանը որոշեց միանալ Նեռի իշխանությանը՝ մասնակիցը դառնալով Հայրենիքի վաճառքի հրեշավոր ծրագրին:
Կարեն Գիլոյանի կենսագրության սև էջն արդեն բացվել է: Այն կա՛մ կփակվի եկեղեցում՝ Տիրոջից ծնկաչոք ներում հայցելով, կա՛մ... »:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը