Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին, որովհետև չեմ կարծում, որ մեր Հանրապետությունում կա որևէ մեկը, որը համաձայն չէ այն մտքի հետ, որ տիկին Զոհրաբյանի պահվածքը, հռետորաբանությունը, մտքերն անհամատեղելի են այն պաշտոնի հետ, որն ինքը զբաղեցնում է: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Բայց ինձ մի ուրիշ բան է անհանգստացնում՝ պարոն Միրզոյանը նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է հանդես գալ նաև եզրափակիչ խոսքով, բայց մի պահ ենթադրենք, որ կարող է պատահել նա հիվանդ է այս պահին: Մենք միգուցե ճշտե՞նք այդ հանգամանքը, որպեսզի չզրկենք իրեն հանրավորությունից, որ հետագա շահարկումների տեղիք էլ չտա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը