Միջադեպը տեղի է ունեցել ոչ թե հանրահավաքի վայրում, այլ այդտեղից մի 100-200 մետր ներքեւ: Այս մասին դեկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով իր և բողոքի ակցիա իրականացնողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա ներկայացրեց, թե ինչպես է եղել միջադեպը. «Ես ինչպես մնացած աշխատանքային օրերին գալիս էի աշխատանքի, տեսա, որ ճանապարհը մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից փակված է: Կանգնեցի աջ հատվածի վրա, այնտեղ բակային հատված կար, խոչնդոտում էի երթևեկությանը: Նկատեցի, որ 10-15 հոգի վազելով մոտենում են իմ մեքենայի ուղղությամբ: Բնականաբար, ոչ փախել եմ, ոչ փախնելու էի, ոչ էլ կփախնեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը