Ի վերջո, գլխավոր դատախազն էլ, ՀՔԾ պետն էլ անկախ իրենց վերաբերմունքից, Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվելով հավատացել են վերջինիս ծրագրերին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դատական իշխանության նկատմամբ ճնշումներ չեն լինի, ես ինքս էլ մտածում էի՝ ինչ լավ է, եթե մարդն իրոք կատարի իր խոսքերը: Հիմա այդ պաշտոնատար անձիք տեսնում են, որ իրենք ոչ միայն ձախողակի կողքին են, այլ նաև մի մարդու, որը կործանվելու է. իրենք մի նավի մեջ են, որը կործանվելու է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը