Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ իր հասցեին հնչեցրած խոսքերին այն մասին, թե ինքը պահում է խոսքը, ու պոչ չի խաղացնում:
«Նույնը կարելի է ասել նաև Պուտինի մասին»,- նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նման հայտարարություն Պուտինն արել էր դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Էրդողանի հետ դիրքորոշումների տարբեր լինելու մասին հարցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը