25 12 2020

Եթե Սյունիքի դիրքերի զիջման մասին ի սկզբանե համաձայնություն է եղել, ինչո՞ւ մենք տեղյակ չենք եղել. Գևորգ Փարսյան



Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կնքումից հետո մենք մնացել ենք նույն դիրքերում, թշնամին՝ նույնպես: Ազգային Ժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Այդ համաձայնագրից հետո թշնամու կողմից նույնիսկ որևէ ագրեսիվ վարքագիծ էլ չի նկատվել: Այսինքն այնպիսի տպավորություն էր, որ իրենք էլ են ինչ-որ մի բանի սպասում: Մեզ տեղեկացրին, որ մեր զբաղեցրած բնագծերը՝ ուզում եմ հստակեցնել, որ դրանք վերաբերում էին Զանգելանի և Կուբաթլուի շրջաններին, զիջելու մասին համաձայնագրի մեջ ոչինչ չկար, բայց մեզ տեղեկացրին, որ դրա հետ կապված լինելու են բանակցություններ: Առիթ եղավ մամուլում բարձրաձայնել, որ եթե լինեն բանակցություններ, հաշվի առնեն մեր կարծիքները, մեզ հետ քննարկումներ անեն, նաև լսեն մեր առաջարկությունները: Ասեմ, որ որևէ կերպ մեզ հետ կապ չի հաստատվել, որպեսզի այդ քննարկումներն արվեն, կամ մեր կարծիքը լսեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ